Հրաբուխ

Երկրակեղևի տակ՝ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր  ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա: Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: Դրանք Երկրի մակերևույթ են ժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ,  ապարաբեկորներ: Հրաբխի  ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է որոշակի ուղիով:  Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք: Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան: Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային  մոխիր, փոշի,  քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:

Հրաբուխները տարբերվում են ըստ լավայի ժայթքման ու գործելու բնույթի:  Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
Գործող  հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են  Մաունա Լուան Հավայան կղզիներում,  Էտնան   Սիցիլիայում և այլն: Հայտնի է շուրջ 650 գործող հրաբուխ մայրցամաքներում:
Քնած հրաբուխները վաղուց  արդեն չեն գործում, բայց   պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500  քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխ է նաև Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն վաղուց չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ: Դրանք  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում: Հրաբուխը լեռ է, որը առաջանում է, երբ Երկրի տակ մագման բարձրանում է ճեղքերով և դուրս է գալիս մակերևույթ: Այն կարող է լինել լավա, գազեր, ջրային գոլորշիներ և քարեր։
2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը: Օջախ – այն տեղը, որտեղ մագման է գտնվում։ Մղանցք – ուղին, որով մագման բարձրանում է օջախից։
3.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք: Գործող – հրաբուխ, որը հաճախ ակտիվ է։ Քնած – վաղուց չի գործում, բայց պահպանել է ձևը։ Հանգած – վաղուց չի գործում և ձևը կորցրել է։
4.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները: Առաջանում են ջրի տակ։ Ստեղծում են լեռներ կամ կղզիներ, երբ դուրս են գալիս ջրի մակերևույթ։
5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը: Ցեխային հրաբուխը այն հրաբուխն է, որը առաջանում է հիմնականում նավթատար տարածքներում, որտեղ գազերի ճնշման տակ Երկրի մակերևույթ դուրս են գալիս ցեխ, ջրային զանգվածներ և նավթ:

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն անգլերենից

Սեպտեմբեր

Սեպտեմբերին մենք ծանոթացանք մեր նոր ուսուցչուհու հետ։ Ամիսը սկսեցինք բառապաշարը կրկնելով։ Դասերի ժամանակ դիտեցինք տեսանյութեր։ Զրուցեցինք և պատմեցինք մեր արձակուրդների մասին։

Բոլոր գրառումները որոնք ես կատարել եմ Սեպտեմբերի։
My Summer Holiday
About Me
English in Mind

The verb ‘to be

English

Սեպտեմբերի նախագիծը։
My Summer Holiday

Հոկտեմբեր
Հոկտեմբերին մենք այցելեցինք ագարակ, սովորել ենք նոր բառեր, դիտել ենք տեսանյութեր և ներկայացրել մեր նախագծերը։

Հոկտեմբեր ամսվա բոլոր իմ գրառումները։
English in mind
Eco-Friendly Environment: The Role of Farm Animals in Our Life
Exercise – Fill in the blanks

Possessive Adjectives

Հոկտեմբեր ամսվա նախագիծը։
Eco-Friendly Environment: The Role of Farm Animals in Our Life

Նոյեմբեր
Նոյեմբերին սովորել ենք նոր բառեր և ներկայացրել <My name, my store> նախագիծը։

Բոլոր գրառումները որոնք ես կատարել եմ նոյեմբերին։
Round Up 2 Revision 1

Round Up 2 Revision 1

New English File

Discussion: Who do you think knows you better, your family or your friends? Why?

Round Up 2 Revision 2

My Name, My Story”

Ահա՝ Նոյեմբեր ամսվա նախագիծը.

My Name, My Story”

Discussion: Who do you think knows you better, your family or your friends? Why?

Դեկտեմբեր

Ներկայացնում ենք նախագիծը և սովորել ենք նոր բառեր

Ահա՝ բոլոր գրառումները, որոնք ես արել եմ Դեկտեմբերի ընթացքում.

English 02.12.2025

Exercise – 03․12․2025

The Best New Year Gift

Exercise 10․12․2025

Ահա՝ Դեկտեմբեր ամսվա նախագիծը.

The Best New Year Gift

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն մաթեմատիկայից

Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։

Այո

Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։

Այո

Մաթեմատիկա 6

Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, մեծ մասամբ ինքնուրույն, ձեր պատասխանը/:

Մասնակցե՞լ ես «Թվերի պատմությունը»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

այո

Նախագծային աշխատանք, Թվերի պատմությունը

Մաթեմատիկական գիտելիքներդ կարո՞ղ ես օգտագործել առօրյայում: Ներկայացրու որևէ օրինակ:

այո, խանութում գնումներ կատարելիս

Պատմիր նաև այն լրացուցիչ նախագծերի մասին, որոնք կատարել կամ կցանկանայիր կատարել մաթեմատիկայից։

այդպիսի նախագիծ չունեմ

Ո՞ր նախագիծն է քեզ ամենից շատ դուր եկել և ինչո՞ւ:

Նախագծային աշխատանք, Թվերի պատմությունը

Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա  ֆլեշմոբին։ Քանի՞ ֆլեշմոբի ես մասնակցել։

այո

Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։

առաջին և երկրորդ

Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

քույրիկիս

Կատարե՞լ ես մաթեմատիկայի լրացուցիչ առաջադրանքները:

այո

Լրացրու բացթողումներդ:

չունեմ

Քանի՞ նյութ ես հրապարակել մաթեմատիկա բաժնում։

40

1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 1-ին ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը:

8

Ամբողջ թվերի հանումը

Մենք արդեն գիտենք, թե ինչպես են գումարում ամբողջ թվերը: Ի՞սկ ինչպես է կատարվում ամբողջ թվերի հանումը:

Կատարենք հետևյալ հանումը՝ 3−7

Այս թվերի տարբերությունն այն թիվն է, որին +7 գումարելով, ստանում ենք 3: Դա −4 թիվն է, քանի որ −4+7=3

Ուրեմն, կարող ենք գրել՝ (+3)−(+7)=3+(−7)=−4

Պարզվեց, որ 3-ից 7 հանելու համար պետք է 3-ին գումարել −7

Նույն կերպ՝ (−5)−(−3)=−5+3=−2

Այս օրինաչափությունը ճիշտ է ցանկացած երկու ամբողջ թվերի համար, ուստի՝

Մի ամբողջ թվից մեկ ուրիշ ամբողջ թիվ հանելու համար պետք է նվազելիին գումարել հանելիի հակադիր թիվը:

Դիտարկենք այլ օրինակներ:

Օրինակ

(+12)−(+9)=(+12)+(−9)=+3(−11)−(−7)=(−11)+(+7)=−4

Առաջադրանքներ․

1)Կատարե՛ք հանում․

ա) 34 – (–7) = +41

բ) 101 – (–8) = + 109

գ) 29 – (–11) = + 40

դ) –70 – (–14) = –56

ե) –48 – (–25) = –23

զ) –17 – (–34) = – 17

է) –52 – (–2) = –50

ը) 82 – (–3) = – 85

2)Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (35 – 17) – 20 = 18 – 20 = -2
բ) (–43 – 14) – 32 = -57 – 32 = -89
գ) (–74 + 27) – 15
 = -47 – 15 = -62
դ) (29 – 64) + 23
 = -35 + 23 = -12
ե) (–30 – 21) + 56
 = -51 + 56 = 5
զ) (81 – 45) – 60
 = 36 – 60 = -24
է) (–39 – 21) + 11
 = -60 + 11 = -49
ը) (16 – 33) – 50
 = 17 – 50 = – 33
թ) (–18 + 6) – 39
 = -12 – 39 = -51

3) Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.

ա) 8 – 3 >3 – 8,

բ) (–7) – 4 < 4 – (–7),

գ) –25 – (–3) < –3 – (–25),

դ) 6 – (–2) >(–2) – 6։

4.Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի հավասարություն ստացվի

a) 2 – 8 = –6, 

b) – 28 + 25 = –3,

c) – 3 + 9 = 6,

d) 0 – (- 7)= 7,

e) –15+ 14 = –1,

f) 19 – 11 = 8,

5.Գնել են պարտերի և օթյակի 12-ական տոմսեր։ Բոլոր տոմսերի համար վճարել են 36000 դրամ։ Ի՞նչ արժե պարտերի տոմսը, եթե այն օթյակի տոմսից 1000 դրամով թանկ է։

Պատ․՝ 2000 դրամ

6.Սուզանավի խորաչափը ցույց էր տալիս ծովի մակերևույթից 145 մ խորություն (–145 մ)։ Որոշ ժամանակ անց խորաչափի ցուցմունքը դարձավ –173 մ։ Ինչքա՞ն էր սուզանավի ընթացքի նախկին և նոր խորությունների տարբերությունը։

Պատ․՝ 28 մետրով

7.Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

Պատ․՝1200 լիտր

8.Միմյանցից 450կմ հեռավորությամբ երկու վայրերից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3ժ հետո։ Դրանցից մեկի արագությունը 80կմ/ժ էր։ Հաշվի՛ր մյուսի արագությունը։ 

Պատ․՝ 70 կմ/ժ

9.Մանեն գրքի մի էջը կարդում է 4 րոպեում։ Որքա՞ն ժամանակ է նրան հարկավոր գրքի 50 էջը կարդալու համար, եթե նա գրքի էջերը կարդում է նույն արագությամբ, յուրաքանչյուր 10 էջից հետո կատարելով 40 րոպե ընդմիջում :

Պատ․՝ 360 րոպե, կամ 6 ժամ

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հաշվել

ա) 6 – 7 = –1
բ) –30 – 44 = –74
գ) 12 – 9 = 3
դ) 18 – 23 = –5
ե) –11 – 9 = –20
զ) 8 – 2 = 6
է) –16 – 7 = –23
ը) 0 – 16 = –16

2) Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի հավասարություն ստացվի.

ա) 2 – 8 = –6
բ) 0 – (-7) = 7
գ) 3 + (-23) = –20
դ) -28 + 25 = –3
ե) –15 + 14 = –1
զ) (-10) + 30 = 20
է) -3 + 9 = 6
ը) 19 – 11 = 8 թ) –61 – (-83) = 22

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Կցի՛ր բլոգիդ <մայրենի լեզու> բաժնի հղումը և գրի՛ր, թե առաջին ոււսումնական շրջանի ընթացքում քանի՞ նյութ ես հրապարակել։

Մայրենի 6

50

Կցի՛ր «Ուսումնական ամառ» նախագծի արդյունքում կատարածդ աշխատանքի հղումը։

«Իմ ամառվա քարտեզը»

Իմ ամառվա հեքիաթը

«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակներում ի՞նչ անհատական կամ ընտանեկան աշխատանք ես կատարել։ Կցի՛ր հղումը։  Այդ թվում եթե կան ճամփորդություններ, ճամփորդական պատումներ Կոմիտասի թանգարան այցելությունից, դրանք նույնպես։

Առաջադրանքներ

Կոմիտաս

Երկխոսություն Կոմիտասի հետ

Նոյեմբեր ամսվա ընթացքում կազմակերպել ենք «Կարդում ենք Իսահակյան» նախագիծը։ Կցի՛ր կատարածդ աշխատանքի հղումը։

Ավետիք Իսահակյան

Ավ․ Իսահակյանի «Արագածին

Պատրանք։ Ավետիք Իսահակյան

Այս ամիսների ընթացքում ի՞նչ գիրք ես կարդացել։ Նշի՛ր գրքիդ վերնագիրը, հեղինակի անունը և կցի՛ր ընթերցանության մասին պատմող նյութի կամ բաժնի հղումը։ 

Իմ գիրքը Ես կարդացել եմ Ֆրենսիս Բերնեթթի «Առեղծվածային այգի», Մարկ Տվեն. «Արքայազնը և աղքատը»

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ի՞նչ ստեղծագործական աշխատանք ես կատարել։ Գրի՛ր վերնագիրը և կցի՛ր հղումը։

Այցելություն Կենտրոնական բանկի թանգարան

Իմ ամառվա հեքիաթը

Իմ ամառվա հեքիաթը

Երկխոսություն Կոմիտասի հետ

Կարողանալու գաղտնիքը

Համո Սահյան 1914 – 1993

Հինգ հասուն տանձերը

Պատրանք։ Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան

Էդմոնդո դե Ամիչիս «Սիրտը»

Պապն ու թոռը: Ստեփան Զորյան

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ ես անգիր սովորել։ Գրի՛ր վերնագրերը։ Եթե ընթերցանության ձայնագրություններն ունես, կցի՛ր հղումները։

Համո Սահյան «Նոր տարու հետ նորանալով»

Անտառում

Մետաքսե

Մասնակցե՞լ ես մայրենի լեզվի ֆլեշմոբերին ։ Գրի՛ր պատասխանը։

այո

Ամսվա ընթացքում կատարած աշխատանքներից ո՞րն ես ամենաշատը հավանել։ Գրի՛ր այդ աշխատանքի տեսակը և կցի՛ր հղումը։

Պատրանք։ Ավետիք Իսահակյան

Ինչպե՞ս կգնահատես այս ընթացքում կատարածդ բլոգային աշխատանքը։ Ներկայացրո՛ւ բլոգիդ <Մայրենի լեզու> բաժնի հղումը։ Պատասխանդ ձևակերպի՛ր 3-5 նախադասությամբ։ 

Մայրենի 6

Ինքնագնահատում

Գնահատի՛ր աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Նշիր մուգ տառատեսակով։

Լավ եմ աշխատել

չեմ աշխատել

Լավ եմ աշխատել

Գերազանց եմ աշխատել

Ավելի լավ կարող էի աշխատել

Այլ պատասխան

Գնահատի՛ր մասնակցությունդ մայրենի լեզվի դասերին։

Կենտրոնացած եմ աշխատում և գրեթե միշտ լսում եմ ընկերներիս պատախանները և ուսուցչիս խոսքը։

Դանդաղ եմ աշխատում, բայց կարգապահ եմ և ուշադիր։

Դասերի ընթացքում ցրված եմ, քանի որ անկարգապահ ընկերներիս աղմուկը խանգարում է կենտրոնանալ։։

Դասերի ընթացքում անուշադիր եմ և ցրված։

Դասերի ընթացքում շատախոսում եմ, բայց հետո լրացնում եմ բացթողումներս։

Այլ պատասխան

Գնահատի՛ր մայրենի լեզվի դասերի արդյունավետությունը։

10/10

Խնդրի՛ր ծնողներիցդ մեկին, որ գնահատի մայրենի լեզվի դաընթացի արդյունավետությունը։

10/10

Ի՞նչ առաջարկ ունես։

Отчет за первое полугодие по русскому языку

Отчет за каждый месяц отдельно

Сентябрь — 7 записей

Шедевр

Притча։ «Это меня не касается»

Фразеологизмы в нашей жизни

Задания с 22-26 сентября

Октябрь — 7 записей

,,Мой Ереван,,работы над проектом  

,,Мой Ереван,,

Северный проспект

Некультурные и культурные пассажиры

Осень в русской поэзии

Ноябрь — 7 записей

«Весь мир театр, а мы в нём актёры»

Олимпийские игры.

Отрывок из рассказа «Малекнький принц» Экзюпери

Тестовые задания для проверки знаний․

Текст 1. Без прошлого нет настоящего.

Текст 2. Одиночество.

Повторение пройденного материала — мн․ ч. , местоимения, падежи, род существительного

Декабрь — 7 записей

Проект — «Символ Рождества в произведениях Достоевского, Андерсена и О. Генри»

Работа в классе

«Девочка со спичками» Ганс Христиан Андерсен

Моё мнение о рассказе «Девочка со спичками»

Какие проекты вы реализовали․ Напишите названия проектов. Выставите ссылки с итогами․

,,Мой Ереван,, работы над проектом  

Северный проспект

«Весь мир театр, а мы в нём актёры»

Проект — «Символ Рождества в произведениях Достоевского, Андерсена и О. Генри»

Какие рассказы вы прочитали?

Шедевр, «Девочка со спичками» Ганс Христиан Андерсен,, Текст 2. Одиночество., Текст 1. Без прошлого нет настоящего., Отрывок из рассказа «Малекнький принц» Экзюпери, Осень в русской поэзии, Некультурные и культурные пассажиры,

Участвовали ли вы в учебных флешмобах?

Да

Какое задание, на ваш взгляд, было самое интересное?
«Весь мир театр, а мы в нём актёры»

Какое задание, на ваш взгляд, было самое неинтересное?

,,Мой Ереван,,работы над проектом  

Что вы выучили за это время․

Много рассказов, новые слова, интересные темы.

Какие предложения у вас есть для дальнейшего обучения?

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն բնագիտությունից

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

Բնագիտություն 6

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

<<Ժամացույց>> ծաղիկները

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

ամենա հետաքրքիր — Հրաբուխ

ամենա դժվար — Աֆրիկայի աշխարհագրական դիրքը, մակերևույթը

ամենա հեշտ — Ծաղկավոր բույսերի օրգաններ

Բջիջը որպես կենդանի օրգանիզմների տարրական միավոր

Ծաղկավոր բույսերի օրգաններ

Ընձյուղի կառուցվածքը, նշանակությունը։  Ցողուն, տերև

Ծաղիկ  պտուղ, սերմ

Ֆոտոսինթեզ

Կենդանաբանություն։ Կենդանական բջջի կառուցվածքը

<<Ժամացույց>> ծաղիկները

Ի՞նչ է աշխարհագրությունը

Երկրաբանություն

Երկրակեղևի շարժումները

Հրաբուխ

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Հարթավայրեր

Երկրաշարժեր

Աֆրիկայի աշխարհագրական դիրքը, մակերևույթը

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Ես մասնակցել եմ ծաղիկների մասնիկների ուսումնասիրմանը մանրադիտակով։ Բացի դրանից, մասնակցել եմ տերևներ հավաքելուն, ծաղիկները ջրելուն և դպրոցի տարածքը մաքրելու աշխատանքներին։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Այո, ես սովորել եմ ինչպես խնամել բույսեր, մաքուր պահել միջավայրը , կարող եմ մասնակցել ծառատունին, գիտեմ ինչպես պաշտպանվել երկրաշարժերից և այլն։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։

Ես մասնակցել եմ 3 ֆլեշմոբի

Պապն ու թոռը: Ստեփան Զորյան

Ծանոթանալ Ստեփան Զորյանի  կենսագրությանը:

Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։     Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտեզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։Մի բան սակայն դուր չէր գալիս Աստղիկին, այն, որ պապը հիվանդանում էր շուտ-շուտ։Այժմ էլ՝ երեք շաբաթ էր ահա պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան… Քանի օր էր պապն ուզում էր դուրս գալ արևի տակ զբոսնելու, բայց տատը չէր թողնում. ասում էր՝ կմրսի… Եվ Աստղիկը զարմանում էր տատի վրա, թե ինչո՛ւ է նա այդպես անխիղճ մերժում պապին։ Ինչ կա որ, — մտածում էր նա, — թո՛ղ պապը դուրս գա, էլի տուն կգա… Բայց տատը և մայրիկը չէին թողնում։Եվ քանի նրանք չէին թողնում, պապն ավելի էր ցանկանում դուրս գալ…Եվ ահա մի օր պապն անսպասելի վեր կացավ անկողնից։ Աստղիկն այդ օրը շատ լավ է հիշում։ — Կիրակի էր. տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքումն էր։ Երբ ինքը՝ Աստղիկը, փողոցից եկավ տուն, տեսավ պապը նստել է անկողնում և ձեռքերով բան է փնտրում կողքին։— Ի՞նչ ես ուզում, պապի, — հարցրեց Աստղիկը։— Շորերս, — ասաց պապը դողալով։Աստղիկը տվեց նրան կապան, չուխան, ոտնամանները և գդակը։ Պապը դողդողալով հագնվեց և փայտը ձեռին դուրս եկավ պատշգամբ ու նստեց այնտեղ՝ թախտի վրա, արևի դիմաց։Այդ օրը պապի դեմքը շատ տարօրինակ էր։ Աստղիկը նայում էր նրան և զարմանում, թե ինչու այդպես մտամոլոր է պապը և ինչի է ականջ դնում նա։Պապն իսկապես ինչ-որ բանի ականջ էր դնում. գլուխը բարձր բռնած, աչքերը խուփ, նա կարծես կամենում էր լսել, թե ի՛նչ է կատարվում գյուղում և գյուղից դուրս… Քանի ժամանակ էր դուրս չէր եկել տնից և դրա համար, խորը շունչ քաշելով, ուզում էր լսել կարծես դրսի կյանքը… Մի քանի տարվա կուրությունը սրել էր նրա լսողությունը, ուստի և նա պարզ լսում էր մեղուների երգը օդի մեջ, բարդիների տերևների ուրախ ճքճքոցը և երեխաների զվարթ աղմուկը մի հեռավոր տան բակից։ Նրա ականջին էր հասնում և եկեղեցու տոնական զանգահարությունը, որը կարծես թրթռում, խաղում էր օդի մեջ և, շունչը կտրած, ընկնում գետին։Զանգերի ղողանջը Եփրեմ պապի հոգում զարթեցնում էր անցած գնացած հուշեր, և նա իրեն տեսնում էր երեխա, որ Զատկին հոր հետ գնում էր եկեղեցի, ու զանգերը ղողանջում էին այդպես հանգիստ ու միալար… Հետո նա իրեն տեսնում էր ջահել ու առողջ, որ նույնպես ջահել մի աղջկա հետ, թև–թևի տված պսակի է գնում, ու զանգերն էլ ղողանջում էին այդպես թրթռալով… Վերջապես, նա տեսնում էր իրեն հասակն առած տղամարդ, որ գերանդին ձեռքին խոտ էր հնձում դաշտի մեջ… Զնգում էր գերանդին, լորերը թռչում էին խոտի միջից։ Խոտը լաս–լաս դարսվում էր շարքով և այսօրվա պես դարձյալ ղողանջում էին ժամի զանգերը…Այս բոլորը հիշելով՝ Եփրեմ պապը հանկարծ զգաց հնձած խոտի հոտ և, բերանը բանալով, խորը շունչ քաշեց։Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։— Աստղիկ։— Ի՞նչ է, պապի։— Ինձ տար բաղը։— Բա որ մրսե՞ս, պապի, — ասաց Աստղիկը, տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։— Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք…Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեռր թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։— Թափվել են, պապի, թափվել են, — պատասխանեց Աստղիկը։— Պտուղներ երևո՞ւմ են ծառերի վրա։— Այո, պապի, շա՜տ…— էդ լավ է, — ասաց պապը, — էդ լավ է։Խոսելով հասան փոքրիկ պարտեզի ծայրը, որտեղից մի փոքրիկ դռնակ էր բացվում փողոցի վրա։ Պապն այդտեղ կանգ առավ և նորից շունչ քաշեց։— Գնանք տուն, պապի, — ասաց Աստղիկը, — կմրսես, տատը կբարկանա…— Չէ, բալիկս, չեմ մրսի, — հանգստացրեց պապը և շարունակեց շունչ քաշել։Մի փոքր այսպես կանգնելուց հետո պապը հարցրեց.— Հանդն էստեղից մոտիկ է, չէ՞, Աստղիկ։— Հա, պապի, իհարկե, մոտիկ է։— Դե որ մոտիկ է, աղջիկս, — ասաց պապը, — ինձ տար հանդը։ Դու էլ քեզ համար ծաղիկ կքաղես։Աստղիկն ուրախացավ.— Հա՛, պապի. էնքա՜ն ծաղիկ կա հանդում…Մի քանի րոպե անց արդեն գյուղացիները զարմանքով տեսան իրենց բակերից, թե ինչպես հիվանդ Եփրեմ պապը թոռան ձեռից բռնած գնում էր դեպի դաշտը։ նրանք գնում էին դաշտ և մոռացել էին, որ տանը մարդ չկա և դռները բաց են հավերի ու շների առջև։Փոքր հետո նրանք դուրս եկան դաշտը և երկար ժամանակ գնում էին խոտերի միջով։ Պապը քայլում էր կռացած և հևում ամեն մի քայլ անելիս, բայց կարծես չէր հոգնում. իսկ Աստղիկը պապի ձեռը բռնած առաջնորդում էր նրան և շարունակ խոսում. «Պապի, դեսն արի», «Պապի, առաջիդ քար կա», «Պապի, լոք տուր..» ։ Եվ ծեր պապը, թոռան ձայնին հնազանդ, կատարում էր նրա բոլոր պահանջները, լոք էր տալիս ջրի վրայից, թեքվում էր այն կողմը, ուր քաշում էր իրեն փոքրիկ աղջիկը։Բավական տեղ գնալով՝ պապը կանգնեց, շունչ քաշեց բարձրահև ու հարցրեց Աստղիկին, թե ի՞նչ տեղ են գտնվում իրենք։— Լավ տեղ ենք, պապի, — պատասխանեց Աստղիկը։— Էնքան ծաղիկ կա…Պապը շունչ քաշեց դարձյալ և հարցրեց.— Անտառը մոտիկ է, հա՞…— Հա, պապի, հրես մոտիկ։ Դու տեսնո՞ւմ ես որ…Պապը, առանց պատասխանելու, կույր աչքերը բարձրացրեց և ականջ դրեց։Այս անգամ նա ուզում էր լսել անտառի ձայնը։ Եվ ահա պարզ նրա ականջին էր հասնում հինավուրց անտառի խշշոցը, որ նման էր գետի տևական շառաչի։ Անտառը խշշում էր այնպես, կարծես բոլոր ծառերը միասին երգ էին ասում։ Ի՜նչ լավ է խշշում անտառը, — մտածեց պապը։ Այդ խշշոցը նույնն էր, ինչ որ շատ–շատ տարիներ առաջ։ Այդպես էր խշշում նա, երբ ինքը երիտասարդ էր. այդպես էր խշշում մերին, երբ նա հասակն առած տղամարդ էր… Այդ խշշոցը նույնն է, առաջվանը. նույնը կլինի և միշտ… Ու Եփրեմ պապը տխուր հառաչանքով նստեց կանաչների վրա հանգստանալու, իսկ Աստղիկն սկսեց ծաղիկներ քաղել և վազել թիթեռների հետևից։Նստած տեղը, բոլոր ժամանակ, Եփրեմ պապը շարունակում էր ականջ դնել։Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը — այդ արտույտներն էին երգում — և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։Ի՜նչ լավ է խշշում անտառը…Այսպես էր մտածում պապն իր սրտի խորքում, և նրա շրթունքները դողում էին հուզմունքից, ուզում էր աղոթել, բայց միտքն աղոթքի խոսքեր չէին գալիս… Մի փոքր էլ ականջ դնելով այդ ծանոթ, հարազատ ձայներին, պապը հանկարծ կռացավ և գլուխը խոնարհեց գետնին…Երկար համբուրում էր նա կանաչով ծածկված հողը և անզուսպ արցունքներն առատորեն թափվում էին նրա աչքերից… Մի փոքր էլ, մի փոքր էլ, և նա ուժասպառ ընկավ կանաչների վրա…Քիչ հետո, երբ Աստղիկը ծաղիկներ գրկած վերադարձավ պապի մոտ, զարմացավ, որ պապը պառկել է…«Պապն ինչո՞ւ է քնել էսպես», — մտածեց նա և ձայն տվեց։Բայց պապը նրան չպատասխանեց։Այդ ժամանակ Աստղիկն ավելի մոտեցավ նրան և շարժեց ձեռը,— Պապի, ա՛յ պապի, — կրկնում էր ձեռքը քսելով պապի երեսին, գլխին։— Վեր կաց, գնա՛նք… Դե, պապի, վեր կա՛ց, տատը կբարկանա…Պապը դարձյալ չէր զարթնում։ Իսկ Աստղիկը շարունակում էր շարժել նրա ձեռը, գլուխը, աղերսում էր, որ զարթնի։ Բայց պապը ժաժ չէր գալիս…Այդ տեսնելով, վերջապես, Աստղիկը որոշեց և վազեց տուն հայտնելու, որ պապը քնել է դաշտում ու չի զարթնում… Բայց պապը չէր քնել…Գնացին տեսան պապը մեռել էր դաշտում։Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը մեռած լինի, նա չէր հավատում և նրան, թե պապին կտանեն իրենց տնից և նա էլ ետ չի գա…«Հապա էլ ո՞վ կպառկի նրա անկողնում, — մտածում էր նա, – ո՞վ կհագնի նրա չուխան…» ։Եվ երբ մյուս օրը տերտերները պապին տարան ժամ, Աստղիկն սպասում էր, թե պապը կվերադառնա, բայց մութն էլ ընկավ, նա չեկավ… Իսկ երբ տան դռները փակեցին, որ քնեն, Աստղիկը սաստիկ տխրեց ու լաց եղավ վերմակի տակ։ Նա լաց էր լինում ու մտածում, թե ի՛նչու տան դռները փակեցին. չէ՞ որ պապը կարող է գալ, գուցե հենց հիմա էլ ելել ու կանգնել է դռան առաջ…Լաց լինելով մտածում էր, թե ո՛վ պետք է այնտեղ ման ածի պապին, չէ՞ որ նա չի տեսնում, կարող է քարի դեմ առնել կամ ոտը ջուրը գցել…— Ա՜խ, տեսնես կլինի մեկը, — մտածում էր Աստղիկը, — մի բարի տղա կամ մի բարի աղջիկ, որ խեղճ պապին ման ածի այնտեղ…

Շարադրի’ր մտքերդ պատմվածքը կարդալուց հետո: Ի՞նչ զգացողություններ առաջացրեց պատմվածքը:

Այս պատմվածքը կարդալուց հետո ես շատ տխրեցի։ Եփրեմ պապը շատ ծեր ու հիվանդ էր, բայց նա բարի մարդ էր և սիրում էր բոլորին, հատկապես իր թոռնիկ Աստղիկին։ Շատ ցավալի էր տեսնել, որ ընտանիքում նրան այնքան էլ ուշադրություն չէին դարձնում, բայց նա երբեք չէր դժգոհում և շարունակում էր սիրել բոլորին։ Ինձ շատ հուզեց Աստղիկի վերաբերմունքը պապի նկատմամբ։ Նա խղճում էր պապին, օգնում էր քայլել, պատմում էր շրջապատի մասին և միշտ նրա կողքին էր։ Չնայած պապը չէր տեսնում, նա սիրում էր բնությունը լսել՝ ծառերի խշշոցը, թռչունների ձայնը, զանգերի ղողանջը։ Դա ցույց էր տալիս, որ նույնիսկ ծեր ու հիվանդ մարդը կարող է ուրախանալ կյանքի փոքր բաներից։ Ամենից շատ ինձ տխրեցրեց վերջը։ Երբ պապը մահացավ դաշտում, Աստղիկը չէր հասկանում, թե ինչ է տեղի ունեցել և սպասում էր, որ պապը վերադառնա։ Նրա մտքերը շատ ցավալի էին, հատկապես այն, որ նա մտածում էր՝ ով է հիմա պապին ման տալու, քանի որ նա չէր տեսնում։ Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ պետք է շատ գնահատել մեծերին, քանի դեռ նրանք մեզ հետ են։ Պետք է ավելի շատ սեր, ուշադրություն և հոգատարություն ցույց տալ նրանց։ Պատմվածքը ինձ թողեց տխուր, բայց նաև կարևոր մտքերով լի զգացողություններ։

Ամբողջ թվերի  գումարում 10.12.2025

1.Կատարե՛ք գումարում. 

ա) (+7) + (+2)=+9

բ) (+10) + (+15)=+25

գ) (–17) + (–12)=-29

դ) (–18) + (–3)=-21

ե) (–21) + (–4)=-25

զ) (–29) + (–41)=-27

2. Գումարե՛ք հետևյալ թվերը.

ա) –3 + (–9) + (–5) = –17

բ) –11 + (–7) + (–12) = –30

գ) –21 + (–3) + (–18) = –42

դ) –1 + (–20) + (–8) = –29

ե) –6 + (–9) + (–10) = –25

զ) –4 + (–15) + (–25) = –44

3.Սուզանավը գտնվում էր ծովի մակերևույթից 200 մ խորության վրա (–200 մ)։ Սուզանավը ստիպված եղավ իջնել ծովի հատակը` խորասուզվելով ևս 300 մ։ Ի՞նչ խորություն ուներ ծովը սուզանավի գտնված տեղում։

Պատ․՝ 500 մ

4.Կատարե՛ք գումարումը

 ա) (+3) + (–4) = –1

բ) (+15) + (–6) = +9

գ) (–18) + (+7) = –11

դ) (–11) + (+5) = –6

ե) (–8) + (+7) = –1

զ) (–21) + (+8) = –13

է) (–10) + (+3) = –7

ը) (+31) + (–10) = +21

թ) (+19) + (–12) = +7

5. Գտե՛ք գումարը. 

ա) –5 + 7 = 2

բ) 80 + (–100) = –20

գ) –23 + (–14) = –37

դ) –15 + 8 = –7

ե) 32 + (–41) = –9

զ) –29 + 27 = –2

6. Գումարե՛ք հետևյալ թվերը.

ա) –10 + 7 + (–3) = –6

բ) +7 + 3 + (–4) = +6

գ) +23 + (–40) + 6 = –11

դ) –18 + 11 + (–10) = –17

ե) +18 + (–27) + (–5) = –14

զ) –29 + 40 + 30 = +41

7.Վիճակախաղի 500 տոմսից շահող են 50-ը: 1 տոմս գնելու դեպքում որքա՞ն է շահելու հավանականությունը: 

Պատ․՝ 10%

Skip to toolbar